Письмо

Дорогая доченька, я пишу тебе эти несколько строк, чтобы ты знала, что я тебе пишу. Если ты получишь это письмо, значит, оно до тебя дошло. Если же нет, то дай мне знать, и я напишу тебе ещe раз. Я пишу тебе медленно, потому что знаю, что ты не очень быстро читаешь.

Недавно твой папа прочитал одну статью о том, что большинство несчастных случаев приключаются недалеко от дома, поэтому мы решили переехать немного дальше. Дом замечательный! Есть даже стиральная машина, но я не знаю, как она работает. Вчера я наполнила еe грязным бельем, дернула за цепочку, и всe исчезло! Теперь я ищу инструкцию…

Погода совсем неплохая. На прошлой неделе дождь шел всего два раза: вначале недели, 3 дня, и ближе к концу, в течение 4 дней. Кстати, насчет пальтишка, которое ты хотела, дядя Вася сказал, что если пересылать его с этими литыми пуговицами, то это выйдет слишком дорого по весу, поэтому я их отрезала. Пришей их обратно, я положила их в правый кармашек.

Твой папа нашeл новую работу. Под ним 500 человек! Он косит траву на кладбище. Твоя сестра Настя недавно вышла замуж, и ждет малыша. Мы не знаем, какого он пола, поэтому пока что не могу тебе сказать, будешь ли ты дядей или тeтей. Если это девочка, то она хочет еe назвать, как меня. Странное решение, назвать свою дочку Мама…

С твоим братом Толей недавно случился казус: он закрыл свою машину, а ключи оставил внутри. Ему пришлось вернуться домой пешком (10километров!), чтобы взять второй комплект ключей, и выпустить нас из машины. Если ты вдруг встретишь свою кузину Лилю, то передай ей от меня привет. Если ты еe не встретишь, то ничего ей не говори. Твоя мама.

PS: Хотела отослать тебе немного денег, но уже заклеила конверт… Прости!

post-38538-Friday-Ice-Cube-damn-gif-wtf-f-rjyQ.gif

Առաջին օգնություն

Բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումներ

Հայաստանում ամռան շոգ ու տապ օրերին, երբ ջերմաստիճանը հասնում է մինչեւ 40 աստիճան եւ ավելի, հաճախ են հանդիպում բարձր ջերմաստիճանի գերազդեցության հետեւանքով առաջացած ջերմային խանգարումներ։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ մեծ մասամբ անտեղյակ ենք, թե ինչպես վարվել այդ դեպքում, ինչ անել։
Մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը 36.6 OC է, որի կայունությունն ապահովվում է ջերմակարգավորման համակարգի միջոցով։ Հենց այդ համակարգի նորմալ գործունեության արդյունքում է, որ մարդու մարմինը կարողանում է դիմակայել արտաքին միջավայրի ջերմաստիճանի բավական մեծ տատանումներին։ Սակայն բարձր ջերմաստիճանի երկարատեւ ազդեցության հետեւանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել՝ հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների, ինչպիսիք են արեւահարությունը, ջերմային հյուծումը։
Կան որոշակի գործոններ, որոնք ազդում են մարմնի ջերմակարգավորման վրա։ Դրանք են ջրազրկումը, թերսնումը, վնասվածքների առկայությունը, առողջական վիճակը, տարիքը, ինչպես նաեւ տարած ջերմային խանգարումների նախադեպերը։

Արեւահարություն

Արեւահարությունը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է գլխի վրա արեւի ճառագայթների անմիջական եւ երկարատեւ ազդեցության հետեւանքով։ Պետք է նշել, որ մանկահասակ երեխաներն ավելի խոցելի են արեւի ճառագայթների անմիջական ազդեցության նկատմամբ, քանի որ նրանց գանգի ոսկրերը բարակ են, մաշկն ու մազերը՝ նուրբ։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Արեւահարության նշանները կարող են ի հայտ գալ ինչպես անմիջապես հետո, այնպես էլ արեւի ճառագայթների ներգործությունից մի քանի ժամ անց։ Արեւահարման ժամանակ տուժածի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 39 աստիճան եւ ավելի, դեմքի եւ պարանոցի մաշկը լինում է կարմրած ու չոր։ Տուժածը գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, թուլությունից։ Նա կարող է ականջներում աղմուկ զգալ, ունենալ սրտխառնոց, փսխում, արյունահոսություն քթից, հնարավոր են գիտակցության խանգարումներ եւ կորուստ։ Արեւահարությունը շատ լուրջ իրավիճակ է։ Դա կարող է մարդու կյանքին անմիջական վտանգ սպառնալ։ Երբեք անուշադրության մի՛ մատնեք այս վիճակը, անհապաղ սկսեք ցուցաբերել առաջին օգնություն եւ դիմեք բժշկի։

Ի՞նչ անել

Երբ մարդու մոտ նկատում եք արեւահարության նշաններ, ապա նրան անմիջապես տեղափոխեք հով, ստվերոտ վայր, օգնեք հարմար դիրք ընդունել։ Արձակեք ճնշող կապերը, թեթեւացրեք հագուստը։ Տուժածի գլխին դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով։ Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, տվեք խմելու սառը, քաղցր հեղուկներ։
Եկեք վերհիշենք, որ քթից արյունահոսության դեպքում տուժածի գլուխը պետք է առաջ թեքել, որ արյունը շնչուղիների խցանման պատճառ չդառնա։
Անհապաղ ահազանգեք շտապօգնություն, եթե մարմնի ջերմաստիճանը հասնում է 39-ի եւ դրանից բարձր կամ տուժածն ունի գիտակցության խանգարումներ։ Մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները։

Ջերմային հյուծում

Հիմա եկեք անդրադառնանք ջերմային մյուս խանգարմանը` ջերմային հյուծմանը։ Ջերմային հյուծումը շոկի մի տեսակ է, որը զարգանում է առատ քրտնարտադրության հետեւանքով մարմնի ջրազրկումից։
Տաք միջավայրում գտնվելու ընթացքում քրտնարտադրությունն ուժեղանում է, որի հետեւանքով տուժածը մեծ քանակով հեղուկ եւ աղեր է կորցնում (շոգ օրվա ընթացքում մարդը կարող է կորցնել մինչեւ 10 լիտր հեղուկ)։ Այս կորուստը բերում է շրջանառող արյան ծավալի նվազեցման։ Արդյունքում ամբողջ մարմնի արյունամատակարարումը խանգարվում է։ Զարգանում է շոկային իրավիճակ՝ ջերմային հյուծում։

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել

Ջերմային հյուծումով տուժածի մաշկը գունատ է, խոնավ, սառը։ Նա գանգատվում է գլխացավից, գլխապտույտից, ծարավի զգացումից։ Տուժածը լինում է թույլ, ունենում է սրտխառնոց, փսխում։ Նրա անոթազարկն ու շնչառությունը հաճախացած են։ Փաստորեն նրա մոտ նկատվում են այն բոլոր նշանները, որոնք բնորոշ են շոկին։ Հնարավոր է, որ տուժածի մարմնի ջերմաստիճանը լինի նորմալ կամ սովորականից մի փոքր բարձր կամ ցածր։

Ի՞նչ անել

Հանդիպելով նման վիճակում գտնվող տուժածի՝ խորհուրդ տվեք դադարեցնել աշխատանքն ու անմիջապես տեղափոխեք նրան հով, ստվերոտ վայր։ Պառկեցրեք‚ բարձրացրեք ոտքերը մոտ 20-30սմ։ Թուլացրեք ճնշող կապերը եւ թեթեւացրեք հագուստը։ Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել, տվեք խմելու սառը հանքային ջրեր կամ ջրազրկման ժամանակ տրվող հեղուկից։
Անհապաղ ահազանգեք շտապօգնություն եւ մինչեւ մասնագիտական օգնության ժամանումը վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները։

Կանխարգելում

Սովորաբար բարձր ջերմաստիճանից առաջացած արտակարգ իրավիճակները հնարավոր է կանխել՝ հետեւելով ստորեւ բերված խորհուրդներին.
— Ամռանը, շոգ եղանակին խմեք շատ հեղուկներ՝ օրը 2-3 լիտրի չափ։ Ցանկալի է օգտագործել հանքային ջրեր, հյութեր։
— Արեւի տակ գտնվելիս պաշտպանեք գլուխը՝ դնելով գլխարկ կամ գլուխը հովանոցով պաշտպանելով։ Շոգ եղանակին հնարավորության դեպքում հագեք բաց գույնի բամբակյա հագուստ։ Խուսափեք օրվա ամենաշոգ եւ արեւի բարձր ակտիվության ժամերին՝ 12-ից 15-ը դուրս գալուց։
— Ամռանը դրսում աշխատելիս ծրագրավորեք ձեր աշխատանքը վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, երբ արեւի ակտիվությունն այնքան էլ բարձր չէ։ Հաճախակի ընդմիջումներ կատարեք։ Դա թույլ է տալիս դիմակայել բարձր ջերմաստիճանի կարճատեւ ազդեցությանը։

Ավ. Իսահակյանի Վիրտուրալ թանգարանից հատկապես ո՞ր ցուցանմուշը հավանեցիր, ինչո՞ւ:

Բավականին հետաքրքեց Իսահակյանի հյուրասենյակը, որը լայն իմաստով հաղորդում է բառի իմաստը։Այստեղ հյուրընկալվել են այնպիսի մարդիկ, ինչպիսք են՝Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Շիրազը, Հակոբ Կոջոյանը, Սիլվա Կապուտիկյանը և այլ տարբեր մեծանուն դեմքեր,որոնք Իսահակյանի տունը դարձրել են ուխտատեղի։Կարծում եմ շատ հետաքրքիր զրույցներ տեղի են ունեցել հենց այս սենյակում։

%d5%a1%d5%be%d5%a5%d5%bf%d5%ab%d6%84_%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b0%d5%a1%d5%af%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab_%d5%bf%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6

Pen-friends

Louisa has a long summer holiday. Her family has a house on a seaside and they usually go there every summer.

Lars drives to work. He drives 10 miles every day to his office.

Lars learns English at work, he has written about  that. He still finds a time to study English.

Akemi is a Japan girl who studies English in Cambridge. She studies English at the University, not at work.

 

For me the most interesting pen-friend would be Louisa, because she studies Law and in the future I want to be lawyer. In my opinion we can be good virtual friends.

pen-pal-300x251

Գործնական աշխատանք

1.Աչքերը հուսահատության մեջ էին։Նրանք, Կոպեռնիկոսի,Գալիլեյի Լևենհուկի և այլ գիտնականների հայտնագործություններից ելնելով, չէին կարողանում հավատալ իրենց աչքերին,չէին հավատում երկրի արևի շուրջը պտտվելուն,աստղերին,ջրի մեջ գտնվող բազմաթիվ կենդանի օրգանիզմներին և ցանկանում էին անցնել թոշակի։

 

2.Անգլիացի ծովագնաց Ուոլթըր Ռլեյնը առաջին մարդն էր, որը սկսեց ծխել,իսկ ծառան,որը մտել էր սենյակ՝ չիմանալով ծխախոտի գոյության մասին, մի դույլ ջրով հանգցրեց Ռլեյնին և իր փոքր թռնամուն՝ ծխամորճին։

1172305_blogjpg_20131007062226902

Գործնական քերականություն

Շատ ու շատ դարեր առաջ սաղարթախիտ անտառում հանդիպեցին ծառերի արքա` կաղնին ու հավքերի արքա արծիվը:

Շուրջը տարածած հզոր ճյուղերը՝ կանգնած էր կաղնին՝ ամբողջովին կանաչ, փարթամ տերևներով զարդարված: Խրոխտ ու երկնահուն կաղնին իշխում էր բոլորի վրա՝ հաստաբեստ ճյուղերի հովանու տակ պահելով անտառի՝ իր համեմատությամբ գաճաճ թվացող բնակիչներին:

Արծիվը՝ բարձրաբերձ քարակա-կա-ների, լերկ լեռնագագաթների վեհապանծ տիրակալը, բացած հսկայական թևերը, գիշատիչ աչքերով նայեց կաղնուն և մագիլներով բռնելով ճյուղերից՝ քմծիծաղով ասաց.

— Տեսնում եմ՝ հպարտ ես ու ամբարտավան: Չլինի՞ կարծում ես, թե տիեզերքի տիրակալն ես: Նայի՛ր՝ ով է կանգնած քո առաջ, և խոնարհվի՛ր: Դարերն անգամ վախենում են ինձանից, և այն ժամանակ, երբ քո տեղում արմատներ էլ չեն լինի, ես՝ ահեղ արքաս երկնքի, դեռ կսավառնեմ բարձունքներում:

— Մի՛ պարծենա այդպես,-  բարբաջեց կաղնին՝ արհամարհանքով նայելով արծվի՝ կրակի պես բոցկլտուն աչքերին:

— Գոռո՛զ արծիվ, ժամանակը ցույց կտա:

1.Շարունակի՛ր և ամբողջացրո՛ւ կաղնու խոսքը՝ ուղղված արծվին:

-Գոյության համար կարևոր են արմատներիդ ճանաչումն ու համեստությունը։ Իհարկե դու քեզ կարող ես համարել բնության արքա, բայց վստահ եմ ավելի շուտ վար կընկնես, քան իմ ամենածեր տերևը։

2.Ի՞նչը դուր չեկավ քեզ արծվի պահվածքում և ինչո՞ւ: Կարծիքդ հիմնավորի՛ր 1 նախադասությամբ:

Արծիվը չափազանց ուժեղ  ընդգծում էր իր թռչունների արքա լինելը, դա կարծում եմ նվազեցնում է արքայի հատկանիշներ ունեցող թռչնի հարգանքը։

3.Տեքստում գործածված մագիլ, սավառնել, լերկ բառերին գրի՛ր երկուական հոմանիշ:

Մագիլ- ճանկ,ճիրան

Սավառնել-թևածել,ճախրել

Լերկ-ամայի,բուսազուրկ

eagle

«Եթե չլիներ համացանցը»

Ի՞նչ ես կարծում, դու նմա՞ն ես տեսանյութի հերոսներին:

Կարծում եմ ոչ, քանի որ դեռ չեմ հասցրել դառնալ համացանցի մոլագառներից, բայց կան բաներ, որոնք շատ ճիշտ եմ համարում՝օրինակ հեռուստացույցի հանդեպ զզվանքը, որը (խոսքը հայկական TV-ի մասին է) հիմնված է միմիայն ստի վրա։ Միացնելով ցանկացած ալիք ես կարող եմ տեսնել մի վհատված սերիալ, որը մեկ րոպե և տասնհինգ վայրկյան նայելուց հետո իմ մոտ սուիցիդալ մտքեր են առաջանում։ Լուրեր, որոնք անկախ երկրի սաստիկ վատ վիճակից մարդկանց փորձում են համոզել, որ նրանք ապրում են տնտեսապես զարգացած, կայուն տեմպերով զարգացող պետությունում ու էլի մի քանի միաբջիջ հաղորդումներ։

Տեսանյութի հերոսը ցանկանում է շեշտել ինտերնետի դրական կողմերն ու առավելությունները։ Կարծում եմ դրանք շատ են, բայց ինտերնետը կարող է լրիվ հակառակ էֆեկտ տալ՝ կախված մարդու տրամադրվածությունից ու նպատակներից։
Համացանցը մեզ հնարավորություն է տալիս շփվել, խաղալ, աշխատել, բայց հաճախ մարդիկ այլ կերպ են ցանկանում ընկալել ինտերնետը ու մոռանում են իրականության մասին։ Դա մարդկության համար բավականին վատ խնդիր է ,քանի որ մարդիկ տարեց տարի ավելի շատ են սկսում ռեալ շփումը փոխարինել վիրտուալով, որը կարծում եմ իրոք շատ սխալ է։

Արդյո՞ք ճիշտ ես համարում, որ կարելի է անընդմեջ ու անընդհատ նայել համակարգչին կամ հեռախոսին:

Չեմ հանդիպել նման մարդկանց, որոնք իրենց ամբողջ ժամանակը վատնում են համացանցի վրա, բայց կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ կարող է ընտրել տարբեր եղանակներ օգտագործելու սեփական ժամանակը։ Մարդիկ կան, որոնց համար համակարգիչը ուղղակի մասնագիտական գործիք է, և նրանք իրենց ամբողջ ժամանակը կենտրոնացնում են դրանց վրա՝ անհրաժեշտությունից ելնելով։

Անձամբ դու, քո կարծիքով, կախվածություն ունե՞ս համակարգչից, թե ոչ:

Աշխատում եմ ոչ մի արհեստական երևույթի հանդեպ կախվածություն ձեռք չբերել։

Փորձի՛ր գրավոր բացատրել տեսանյութի վերնագիրը: Քո կարծիքով, ինչո՞ւ է տեսանյութը վերնագրված «Եթե չլիներ համացանցը»:

Վերնագրված է այդ կերպ, քանի որ տեսանյութի հեղինակը փորձում է ապացուցել մարդկանց գործողությունների դժվարությունները ինտերնետի բացակայության դեպքում։

3009043-poster-1280-now-176-are-you-internet-addicted

Չարլի Չապլինի նամակն իր դստերը(վերլուծություն)

Կարդալով Չապլինի նամակը և ծանոթ լինելով նրա կենսագրությանը կարող եմ ասել, որ նա ուղղակի հիանալի մարդ է եղել։

Նամակի բովանդակությունը ընկալելով իմ բանականության մեջ նկարագրվում է հոր իդեալական կերպար, որը չցանկանալով ողղակի պարտադրել դստերը իր կամքը նամակում անընդհատ մտորումների տեղեր է թողնում։ Ցանկանալով ամրապնդել դստեր արժեքային համակարգը նա խոսում է այնպիսի թեմաներից ինչպիսիք են փողը, փառասիրությունը, նյութապաշտությունը և այլն։ Իմ կարծիքով Չապլինը գրում է շատ կարևոր մարդկային արատների մասին, որոնք ուղղակի ոչնչացնում են մարդու, կարելի է ասել, բոլոր բարոյական հատկանիշները։ Լինելով ծայրաստիճան աղքատ և դառնալով 20-րդ դարի ամենահայտնի կերպարներից մեկը, նա միշտ եղել է մարդ, և իմ կարծիքով այս տողերով նա ուզեցել է աղջկան և ամբողջ մարդկությանը, ովքեր նույնպես կարդացել են այս նամակը դարձնել ավելի լավը։

charlie_chaplin_by_vosvoskedi-d52p8qe